Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Տե՜ր, անսասան պահիր Դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ

Տե՜ր, անսասան պահիր Դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ
20.06.2025 | 21:41

Արարատյան շաբաթը սկսվել է Սուրբ Հռիփսիմեի տոնով և ավարտվելու է այս կիրակի` Աստծո Փառքի Տաճար Սուրբ Էջմիածնի տոնով։

Չարը կատաղել և իր դևերով անցել է հարձակման։

«Արթուն եղե՛ք, հսկեցե'ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում է և փնտրում, թե ո՞ւմ կուլ տա» (Աստվածաշունչ):

Տե՜ր, անսասան պահիր Դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Տեր Մաղաքիա քահանա ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3503

Մեկնաբանություններ